Գազայում մեկ օրում իսրայելական հարձակումներից զոհվել է շուրջ 40, վիրավորվել՝ ավելի քան 300 պաղեստինցի

Իսրայեական ուժերը շարունակում են Գազայի հատվածի բնակելի թաղամասերի և օգնության կենտրոնների ռմբակոծությունը, որի հետևանքով, Գազայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 39 և վիրավորվել 317 մարդ։

Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Ջենինի ճամբարի լրատվական  գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը ճամբարում լիովին ոչնչացրել են 600 տուն և պատճառ հանդիսացել մոտ 22 000 բնակչի հարկադիր տեղահանման:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը հունիսի 22-ին հայտարարել է երեք գերիների աճյունների հայտնաբերման մասին, որոնք Գազայի հատվածում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր։

Այդ առնչությամբ Իսրայելի վարչապետ Բնեիամին Նեթանյահուն ասել է, որ իրենք «քայլ առ քայլ մոտենում են» իրենց նպատակներին՝ հաղթել ՀԱՄԱՍ-ին և տուն վերադարձնել պատանդներին։ «Ես համոզված եմ, որ Իրանի հետ հակամարտության մեջ ձեռք բերված հաջողությունները կօգնեն մեզ հասնել մեր նպատակին Գազայում», — ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30