Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է երթևեկությունը աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամրջով, որն անցնում է երկրի հյուսիսում գտնվող Ջամու և Քաշմիր միութենական տարածքում՝ Չինաբ գետի վրայով։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը։

«Չինաբ գետի վրայով կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղային հաղորդակցությամբ կկապի Ջամուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած տարածքի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, — օբյեկտի բացման արարողության ժամանակ հայտարարել է կառավարության ղեկավարը։ — Այս մեծ իրադարձությունը խորհրդանշում է Հնդկաստանի ժողովրդի միասնությունն ու կամքը»։

Կամուրջը կառուցված է Հիմալայների նախալեռներում՝ Չինաբ գետի վրա, դրա բարձրությունը գետի հունից 359 մ է, իսկ ջրի մակերևույթի միջին մակարդակից (գետը սեզոնից կախված փոխում է մակարդակը)՝ առնվազն 322 մ, ինչն այս կամուրջը դարձնում է մոլորակի ամենաբարձր երկաթուղային կամուրջը։

Նոր կամուրջը կարող է դիմակայել Քաշմիրում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերին, ինչպես նաև քամու պոռթկումներին՝ մինչև 74 մ/վ։ 1,3 կմ երկարությամբ կառույցն ունի 467 մ երկարությամբ կենտրոնական թռիչք։ Հիմնական կամարաձև թռիչքի տեղադրման համար օգտագործվել է աշխարհի ամենաերկար մալուխային կռունկը։

Նախատեսվում էր կամուրջը բացել 2019 թվականին, սակայն մի շարք պատճառներով շինարարության ավարտը հետաձգվել է, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30