«Հուսանք, որ այդ հայտարությանը կհետևի հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարության համար», — այսօր խորհրդարանում հայտարարեց Ազգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը, թե գերիները պետք է ազատ արձակվեն:
Հարցին, թե որո՞նք են հստակ քայլերն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. — «Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս, բոլորին անխտիր՝ անկախ, որ ժամանակ են գերեվարվել»:
Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը X-ում գրել էր, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի՝ տեղեկացնելով, որ անցնող շաբաթ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։
Ուոլցն առաջընթաց մեծ քայլ էր համարել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը, մասնավորապես, շեշտելով․ — «Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»։
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։