Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն որքան հնարավոր է շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը

Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն ամենակարճ ժամկետում կստորագրեն խաղաղության պայմանագիրը։

«ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ 

«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է։ Ինչպես Ադրբեջան կատարած պետական այցի ժամանակ նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան ուրախ կլինի դրա ստորագրման մեջ իր ներդրումն ունենալու համար։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, քանի որ դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու առումով»,- ասել է դեսպանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031