Վեստ Արմենիան նոր պաշտպան ունի

«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Արթուր Դանիելյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա պաշտպանը Դոնեցկի «Մետալուրգի» սան է, հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ստալ» ակումբում:

2018/19 մրցաշրջանից առաջ Դանիելյանը տեղափոխվեց Հայաստան՝ հետագայում «Արարատ-Արմենիայի» կազմում դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր, հանդես գալով նաև «Սևան», «Արարատ» և «Նոա» ակումբներում:

2021/22 մրցաշրջանում թիմի նորեկը պաշտպանել է հունական «Պանսերաիկոսի» գույները:

Դանիելյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականները, հանդիսացել է երիտասարդական թիմի ավագը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30