Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ կտեղա:
Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։