Առողջապահական ապահովագրության առաջին փուլի ներդրման փաթեթն ուղարկվել է Կառավարություն. Անահիտ Ավանեսյան

«Փաթեթն աշխատանքային կարգով վերջին 2-3 ամիսների ընթացքում մեծ շրջափուլ անցավ: Այն ավարտվել է և ուղարկվել Կառավարություն, սպասում ենք, որ պիտի կոմիտեում քննարկվի: Կառավարության հավանությանն արժանանալու պարագայում կգնա Ազգային ժողով»,-այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահական ապահովագրության առաջին փուլի ներդրման ժամկետների ուշացմանը:

«Ընդհանուր առմամբ 3 տարվա ընթացքում պետք է ներդրվի, բայց առաջին փուլը վերաբերում է միայն այսօր պետական պատվեր ստացող և սոցիալական խմբերում ներառված մեր քաղաքացիներին ապահովագրելուն»,- ասաց նախարարը և հավելեց, որ հապաղման պատճառը նաև այն է, որ շատ մեծ աշխատանք է կատարվում համաձայնեցումների մասով բժշկական կենտրոնների, պացիենտների, ասոցիացիաների, մասնագիտական խմբերի հետ:

«Փաթեթում ամրագրված է, որ թոշակառուների խմբի ապահովագրումն իրականացվելու է պետական միջոցներից: Այո՛, պետությունն իր վրա է վերցնելու այդ ֆինանսական բեռը»,- ասաց նախարարը և հավելեց, որ նպատակը ռիսկերը վերացնելն է, որպեսզի անձն առողջապահական խնդիր ունենալիս չունենա ֆինանսական խնդիր:

«Մեր նպատակն է, որ քաղաքացիներն ապահովագրված լինեն և երբ ունենան կանխարգելման, սքրինինգի, հետազոտման, վիրահատության կարիք, ստիպված չլինեն այդ պահին վճարել, այլ փոքր վճարումներով ապահովեն դա»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031