Ռուսական զինուժը նոր բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

ՌԴ զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական հետախուզության հատուկ ռադիոկապի գլխավոր կենտրոնն ու օդանավակայանի ծայրահեղ կարևոր օբյեկտները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների գործողության արդյունքում վերահսկողության տակ է վերցվել ԴԺՀ–ի Գեորգիևկա բնակավայրը»,– ասված է հաղորդագրությունում։

142 շրջաններում հարվածներ են հասցվել հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներին։

Ռազմական գերատեսչությունը նշել է նաև, որ ՀՕՊ միջոցները ՌԴ տարածքում ուկրաինական 41 անօդաչու են խոցել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930