Skip to main content

Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր չի համարում այն, որ Իրանի հետ պատերազմը կշարունակվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր ժամկետի ավարտը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ, դրա ոչ մի հավանականություն չկա»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը լրագրողի հարցին, թե արդյոք, իր կարծիքով, հակամարտությունը կարող է շարունակվել ԱՄՆ բարձրագույն պետական պաշտոնում իր ողջ երկրորդ ժամկետի ընթացքում։

The Wall Street Journal թերթը ավելի վաղ, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնի վարչակազմի աշխատակիցները թույլատրելի են համարում նման հնարավորությունը։ Թրամփը, մեկնաբանելով այդ հրապարակումը, նշել է.

«The Wall Street Journal-ը ամենաանարժանահավատ պարբերականներից մեկն է նրանցից, որոնք ես երբևէ ստիպված եմ եղել կարդալ»։

Օրենքով Թրամփի երկրորդ ժամկետը նախագահի պաշտոնում պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից անմիջապես հետո, իսկ հնարավոր է՝ նաև դրանցից առաջ։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, դրանց արդյունքում կվերընտրվեն Կոնգրեսի Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930