Skip to main content

ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով

ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նախապատրաստման ընթացքում որպես դրանց անցկացման վայր կդիտարկվի Աբու Դաբին։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

«Այն պահին, երբ մենք արդեն առարկայորեն կմոտենանք բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստմանը, ես վստահ եմ, որ Էմիրություններն ու Աբու Դաբին, մասնավորապես, որպես անցկացման վայր, կլինեն օրակարգում»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ ԱՄԷ-ն բազմիցս հայտարարել է բանակցությունների ընդունող կողմ լինելու պատրաստակամության մասին:

«Մենք բարձր ենք գնահատում ԱՄԷ-ի նման պատրաստակամությունը»,- ասել Է Պեսկովը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930