Skip to main content

Գևորգ Պապոյանը հանդիպել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները, ոլորտում մրցակցային պայմանների բարելավմանն ուղղված քայլերը, տուրքերի սահմանաչափերը, ինչպես նաև տեղական արտադրության զարգացմանն ու շուկայի արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը անդրադարձել են նաև ոլորտի առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930