Skip to main content

Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայության ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ:

Միևնույն ժամանակ նշվել է, որ Ռուսաստանը վերջին մեկուկես տարվա ընթացքում միգրացիոն գործընթացներից ստացել է 321 միլիարդ ռուբլու եկամուտ: Անդրեյ Կիկոծն էլ հայտնել է, որ տարեկան 9 միլիոն օտարերկրացի է ժամանում Ռուսաստան տարբեր նպատակներով, որոնցից երեք միլիոնը աշխատանքային միգրանտներ են:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, 2026 թվականի առաջին կիսամյակում միգրանտների շրջանում հանցավորությունը նվազել է 40 տոկոսով: 2027 թվականին Ռուսաստանում նախատեսվում է գործարկել նոր կենտրոն անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031