Skip to main content

ԱՄՆ-ը կարող է hարվածել Իրանին միջnւկային օբյեկտում ակտիվության պատճառով․ Թրամփ

Վաշինգտոնը կարող է «ուժեղ հարված» հասցնել Իրանին Նաթանզի մոտակայքում ենթադրյալ նոր միջուկային օբյեկտում ակտիվության շարունակման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Դալասում ելույթ ունենալով իշխող Հանրապետական կուսակցության ազգային համագումարում, որն անցկացվում է ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների նախօրեին, հաղորոդւմ է ՏԱՍՍ-ը։

«Մենք փոքր ակտիվություն ենք նկատում Քիրք լեռան վրա։ Ես Իրանին խորհուրդ կտայի նենգություն չանել, որովհետև ստիպված կլինենք շատ ուժեղ հարված հասցնել նրանց։ Մենք ընտրության հնարավորություն չունենք», — ասել է Թրամփը։
Ամերիկյան առաջնորդը ենթադրել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել անմիջապես Քիրք լեռանը։

«Ինչ-որ մեկն ասաց, որ օբյեկտում փոքր ակտիվություն է նկատվում։ Հնարավոր է, ստիպված լինենք հարված հասցնել նաև այնտեղ», — հավելել է նա։»

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031