Skip to main content

Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն

2026-2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ Հայաստանի բժշկական կազմակերպություններում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։

Այս մասին հայտնում է ՀՎԿԱԿ-ը։

«Պատվաստումն առաջնահերթ նախատեսված է գրիպի բարդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող խմբերի համար՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, մինչև 64 տարեկան՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, զինծառայողներ։

Միաժամանակ, սեզոնային գրիպի դեմ կարող են պատվաստվել նաև ռիսկի խմբերում չընդգրկված անձինք։

Պատվաստումն անվճար է և իրականացվում է՝ անկախ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցումից և քաղաքացիությունից։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը նպաստում է հատկապես ռիսկի խմբերում հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների, հոսպիտալացումների և մահվան դեպքերի կանխարգելմանը։

Գրիպի կանխարգելման արդյունավետ և անվտանգ միջոցը պատվաստումն է։

2026-2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ՝ պատվաստվե՛ք և պաշտպանե՛ք Ձեզ ու Ձեր շրջապատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930