Միացյալ թագավորության մի քանի օդանավակայաններում նախօրեին շուրջ 2100 չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով։
Այս մասին սեպտեմբերի 9-ին տեղեկացրել է The Guardian-ը՝ վկայակոչելով Cirium վերլուծական ընկերությանը։
Նշվում է, որ չվացուցակին առնչվող խնդիրները խաթարել են առնվազն 300 հազար ուղևորի ծրագիր։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ օդային երթևեկության կառավարման NATS համակարգում տեխնիկական խափանումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին և առնչվել է Մեծ Բրիտանիայի ավելի քան 15 օդանավակայանի։
Խափանման առաջացման պատճառները ուսումնասիրվում են։






































