ՏԵրկրի վրա սեպտեմբերի 8-ին սկսվել է աշնան առաջին մագնիսական փոթորիկը։ Այն ներկայումս դասվում է G1 մակարդակի՝ հինգաստիճան սանդղակի ամենաթույլ կատեգորիային։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։
Գիտնականների տվյալներով՝ փոթորիկը սկսվել է Մոսկվայի ժամանակով մոտ 11:00-ին։ Դրան նախորդել են Արեգակից դեպի Երկիր ուղղված պլազմային արտանետումներ։
Լաբորատորիայի կանխատեսմամբ՝ գեոմագնիսական իրավիճակի կայունացումը հնարավոր է ոչ շուտ, քան երկու օր անց։ Այդ ընթացքում հնարավոր են նաև G2 և G3 մակարդակի ավելի ուժեղ մագնիսական փոթորիկներ։
Գեոմագնիսական ակտիվության աճն արդեն հանգեցրել է նաև հյուսիսափայլերի ակտիվացման․ դրանք նախօրեին գրանցվել են Ռուսաստանի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջաններում։





































