Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը եւ 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։
Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։
Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։
Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։
Օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է գործն ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան, որպեսզի այնտեղ քննությունն ընթանա։
Սեպտեմբերի 7-ինԳարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսների վերաբերյալ գործը կրկին հետ է ուղարկվել Արմավիր:






































