Skip to main content

Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին գումարել է առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց։ Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար ՔՊ խմբակցությունն առաջադրել է Ալխաս Ղազարյանի թեկնածությունը։

Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։

Քվեարկության արդյունքում Ալխաս Ղազարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ելույթ ունենալով՝ Ալխաս Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ խմբակցությանը՝ վստահության և իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա նշել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում այս բարձր պաշտոնը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930