Skip to main content

Անթալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում. տարերքի դեմ պայքարում է ավելի քան 800 փրկարար

Անթալիայում արդեն 2–րդ օրն է՝ հզոր անտառային հրդեհներ են բռնկվել, կրակի դեմ պայքարը բարդացնում է ուժեղ քամին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին և Թուրքիայի անտառային տնտեսության վարչությանը։

Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է թուրքական Աքսու, Քեփեզ, Դյոշեմեալթը և Սերիկ շրջաններում, կան վնասված տներ, բնակիչներին տարհանում են։
Ճանապարհները փակ են, հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 800 մասնագետ, գործի է դրվել 3 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ և 110 մեքենա։
Հրդեհի մակերեսի մեծացման պատճառով իշխանությունները փակել են Հյուսիսային շրջանցիկ ճանապարհը և Անթալիա — Ըսպարտա մայրուղու մի հատվածը։
Իշխանությունները հավաստիացնում են, որ առափնյա հանգստավայրերին ու հյուրանոցներին առայժմ վտանգ չի սպառնում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930