Skip to main content

«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 4-րդ օդանավը

«Wizz Air» ավիաընկերությունը մեկնարկում է երեք նոր ուղղություն և բազավորում 4-րդ օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում։

Հունգարական «Wizz Air» ավիաընկերությունը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում՝ գործարկելով երեք նոր ուղղություն դեպի Եվրոպա և ավելացնելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորված օդանավերի քանակը։

Ս.թ. դեկտեմբերից ավիաընկերությունը կսկսի իրականացնել հետևյալ նոր ուղղությունները.

• Բազել (Շվեյցարիա)🇨🇭– Երևան 🇦🇲– Բազել🇨🇭երթուղով չվերթերը կմեկնարկեն ս.թ. դեկտեմբերի 18-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։

• Վալենսիա (Իսպանիա)🇪🇸– Երևան 🇦🇲– Վալենսիա🇪🇸 երթուղով չվերթերը կմեկնարկեն ս.թ. դեկտեմբերի 19-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ։

• Վառնա (Բուլղարիա) 🇧🇬– Երևան🇦🇲 – Վառնա 🇧🇬երթուղով չվերթերը կմեկնարկեն 2027թ. հունիսի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի։

Այս տարվա հոկտեմբերին «Wizz Air» ավիաընկերությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կբազավորի իր երրորդ, իսկ դեկտեմբերին՝ չորրորդ օդանավը։

Ավիաընկերությունը նախատեսում է ավելացնել նաև արդեն գործող որոշ ուղղություններով չվերթերի հաճախականությունը. դեպի Մեմինգեն իրականացվող չվերթերի թիվը կհասնի շաբաթական 4-ի, իսկ դեպի Պրահա՝ շաբաթական 5-ի։

Նոր ուղղությունների գործարկման արդյունքում «Wizz Air»-ի երթուղային ցանցը Երևանից կընդլայնվի մինչև 22 ուղղություն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031