Skip to main content

Գյումրու «Համով-հոտով» արագ սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող «Համով-հոտով» հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շահումյան 190/4) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Այսպես՝

— սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում,

— առաստաղի որոշ հատվածներ չեն եղել նորոգված, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ,

— բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

— սննդի կառույցը չի ունեցել սանհանգույց, գործող կոյուղի, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարան, լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածք և անձնակազմի համար հանդերձարան։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930