Skip to main content

Անթալիայում արդեն 2-րդ օրն է՝ պայքարում են անտառային հրդեհների դեմ

Անթալիայում արդեն երկրորդ օրն է, ինչ մոլեգնում են հզոր անտառային հրդեհներ։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ուժեղ քամիները բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքները, հայտնել են նահանգային վարչակազմը և Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը։

Հրդեհների մարմանը մասնակցում են 3 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ, 110 հրշեջ մեքենա և 4 ծանր տեխնիկա։

Դեպքի վայրում աշխատում է 866 փրկարար։

Հրդեհի տարածման պատճառով իշխանությունները փակել են Հյուսիսային օղակաձև ճանապարհը և Անթալիա-Իսպարտա մայրուղու մի մասը։

Ավելին՝ հրդեհի շառավղով տարածքներից տարհանվել են բնակիչները։

Սերիկում այրվել է հինգ տուն, վնասվել են ջերմոցներ և գյուղատնտեսական հողամասեր։ Երեք մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930