Skip to main content

Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ այլեւս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց

90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ, որը ՀՀ զինված ուժերի ձեւավորման գործընթացի առանցքային մասնակից է եւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ստեղծման գաղափարի հեղինակներից մեկն է, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից։ Թե ինչով է պայմանավորված, «Իրավունք»-ի հետ զրույցում գեներալն անկեղծացել է։

-Ես գնացի հյուպատոսարան եւ վերադարձրեցի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմացած հարցնում են՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Ես էլ ասացի՝ բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին եւ ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել։ Ես հանձնեցի անձնագիրս, իսկ ձեր այսօրվա նախագահականից ստացա հաղորդագրություն. «Դուք զրկված եք քաղաքացիությունից»։ Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլեւս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930