Դուք չունեք ոչ մի մասնագետ այս կենտրոնում. խցանումների, երթևեկության ինժեներ չունեք, դուք մեզ տանջում եք ձեր անգրագիտությամբ, անգործությամբ, Երևանի ավագանու նիստին, որտեղ քննարկվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն ստեղծելու հարցը, ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Նրա խոսքերը բարկացրին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք։ Ես ձեզ նախազգուշացում եմ տալիս և զրկում եմ ձայնի իրավունքից։ Այլևս այս դահլիճում այդ տեսակ վիրավորական խոսքերը ամենակտրուկ ձևով պատժվելու են։ Հերիք եղավ, բոլ եղավ»,-ասաց Տիգրան Ավինյանը։






































