Կա հավանականություն, որ մենք երկրորդ տարին անընդմեջ արտագաղթի փոխարեն կունենանք ներգաղթ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է ՀՀ-սփյուռք հարաբերություններին, մենք երբեմն շատ մեծ ուշադրություն չենք դարձրել, և դա նաև պետության ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր թերիմացության շնորհիվ է։
Երբ ասում ենք «սփյուռք», հաճախ մոռանում ենք, որ խոսքը ուրիշ երկրի մասին է, ուրիշ երկրի տարածքի մասին է։ Էդ երկրի համար ընդունելի՞ է, որ այլ երկրի կառավարությունը գալիս, էնտեղ ծրագրեր է անում, կառավարում է ինչ-որ պրոցեսներ։
Կարծում ենք, որ դա սխալ է, և մեր շատ հարաբերություններում ստեղծում է լարվածության կանխավարկած։
ՀՀ-ն սփյուռքի մենթորը չի և չի կարող լինել, սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել»,-ասաց վարչապետը։
Հավելեց՝ երբեմն սփյուռքը այս կամ այն երկրում դառնում է ազդեցության միջոց՝ ՀՀ-ի համար։






































