Նախկին նախագահները տասնամյակներ շարունակ բանակցել են ԼՂ-ն և նրա շրջապատող տարածքները հանձնելու շուրջ. Գևորգ Պապոյան

։ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները և նրանց թիմերը ոչ միայն ողջունում էին, այլ նաև քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստին հաջորդած ասուլիսում այսպես արձագանքեց Լեռնային Ղարաբաղի հայաթափման տարելիցի վերաբերյալ լրագրողների հարցին:

«Լեռնային Ղարաբաղի պետական բոլոր մարմինները լուծարվել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի ստորագրությամբ: Եվ ուզում եմ հիշեցնեմ, որ այդ անձի՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ դառնալուց 10-15 օր հետո է դա տեղի ունեցել: Դա մի պրոցես էր, երբ նվազագույնը Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները և նրանց թիմերը ոչ միայն ողջունում էին, այլ նաև քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից: Ես հիշում եմ այդ տեքստերը Ազգային ժողովում… Նրանք Ազգային ժողովում ելույթի տեքստեր էին հրապարակում, ուրախությամբ ասուլիսներ ու հարցազրույցներ էին տալիս այն մասին, թե ինչքան լավ բան է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, երբ որ տեղի է ունեցել այդ պալատական հեղաշրջումը, և ահա տեսեք մեր կողմից հովանավորվող (խոսքը վերաբերում է երկրորդ և երրորդ նախագահների թիմերի կողմից հովանավորվող) մարդը ինչպիսի դրական փոփոխություններ է բերել: Հատկապես այնտեղ Դաշնակցության յուրահատուկ մասնակցությունը կար: Խոստանում էին մեզ, թե ահա տեսեք այսուհետ ինչպիսի քաղաքականություն է վարվելու Լեռնային Ղարաբաղում: Եվ մենք տեսանք. ընդամենը 10 օր էր պետք, որպեսզի հանձնվեր իշխանությունը Լեռնային Ղարաբաղում երկրորդ և երրորդ նախագահների թիմերին, և նրանք ընդամենը 10 օրում «հաջողությամբ» լուծարեցին Լեռնային Ղարաբաղի բոլոր ինստիտուտները: Այնուհետև  ճնշում էին գործադրում հանրային դաշտում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, թե ինչու չեք թողնում կամ ինչու ամեն ինչ չեք անում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հնարավորինս արագ լքի Լեռնային Ղարաբաղի տարածքը: Բնականաբար, պատճառը մեկն էր՝ որպեսզի նրանք ունենան 100 հազար կամ ավելի, կամ՝ քիչ ցուցարար, որը կարող էր մի փոքր ավելացնել նրանց՝ իշխանությունը զավթելու հնարավորությունը: Դա իմ վերլուծությունն է»,- նշեց Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով հարցին, թե ներկայիս իշխանություններն ի սկզբանե եկել էին ԼՂ-ն հանձնելու՝ Գևորգ Պապոյանը պատասխանեց. 

«Այդպիսի բան չկա: Ցավոք, նախկին նախագահների կողմից տասնամյակներ շարունակ իրականացված բանակցությունները ընդամենն նրա մասին են եղել, թե երբ և ոնց է հանձնվելու Լեռնային Ղարաբաղը և նրա տարածքները: Ընդամենը ժամանակ է ձգվել… Բովանդակությունը, որը մեզ ներկայացվել է մանրամասն հանրապետության վարչապետի կողմից Քննիչ հանձնաժողովի նիստում, ուղղակիորեն ցույց է տալիս, որ այս ամբողջ ճանապարհի ընթացքում մեր նախկին իշխանությունները բանակցել են Լեռնային Ղարաբաղը հանձնելու շուրջ: Բայց հենց եկել են Հայաստան, սկսել են հոխորտալ և վարձել են տարբեր տեսակի գիտնականների, պալատական լրագրողների՝ հանրության մեջ տարածելելով ոչ մի թիզականության գաղափարը, սակայն իրականում տակից բանակցվել է, թե 5 շրջանը երբ պիտի տան, 2 շրջանը՝ երբ»:

Նախարարն ընդգծեց՝ ուրախ կլինի, երբ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր հարևանների հետ կունենա սահմանազատված և սահմանագծված սահմաններ, կկնքի խաղաղության պայմանագիր և կբացվեն սահմանները Հայաստանի չորսբոլորը, կստեղծվեն տնտեսական նոր հնարավորություններ, Հայաստանը կունենա տնտեսական, ինչի արդյունքում հայ ժողովրդի համար բարեկեցության և բարգավաճման նոր շրջան կբացվի: Նրա խոսքով՝ այն քաղաքականությունը, որ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, դրան է միտված:  

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031