Skip to main content

Այս տարի կունենանք ռեկորդային թիվ՝ մոտ 800 մլրդ դրամի շրջանառություն հանքարդյունաբերության ոլորտում. Սուրեն Պարսյան

Այս տարի կունենանք ռեկորդային թիվ՝ մոտ 800 մլրդ դրամի շրջանառություն հանքարդյունաբերության ոլորտում: Այս մասին ասել է Տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը՝ ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հնարավոր սցենարները Հայսատանի հանքարդյունաբերության ֆորումի ընթացքում:

«Արդեն երկրորդ տարին է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցում է այս կարևոր հարթակի հետ: Եվ սա ևս մեկ հնարաորություն է հանքարդյունաբերության ոլորտի երկարաժամկետ կայուն զարգացման մասին խոսել: Այս հետազոտության շրջանակում մենք ուսումնասիրել ենք զարգացման սցենարները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով՝ դրա հիմքում դնելով նաև Հայաստանի զարգացման առանձնահատկությունները, միջազգային գործոնները և այլ հանգամանքներ:

Արդեն 7 ամիսների հաշվարկով մենք ունենք 470 մլրդ դրամի չափով հասույթ, որն անցած տարվա համեմատ 62 տոկոսով ավել է: Սա խոսում է ինչպես քանակական, այնպես էլ արժեքային աճի մասին և սա ևս մեկ անգամ կարևորում է այս ոլորտի զարգացումը:

2026 թվականին մեր արտահանման 1/3-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը, և այս տարի այս տոկոսը էլ ավելի է բարձրանալու:

Հանքարդյունաբերությունը առանցքային նշանակություն ունի նաև մեր պետական բյուջեի համար: Այս տարի հավաքագրվել է շուրջ 90 մլրդ դրամի չափով հարկեր, որը 51.2 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարի: Սա խոսում է այն մասին, որ հանքարդյունաբերությունը կարևոր ներդրում է ունենում նաև պետական ծախսերի, ծրագրերի իրականացման մասով:

Մենք կանխատեսել ենք, որ այս տարի ունենալու ենք ռեկորդային շուրջ 800 մլրդ դրամի չափով շրջանառություն, անշուշտ սրա վրա ազդելու է նաև դոլլարի փոխարժեքը, որը վերջին ամիսներին բավականին մեծ ազդեցություն է ունենում: Եվ այս տարի մոտավորապես 14,500 աշխատատեղ ենք ունենալու այս ոլորտում, ընդ որում խոսքը ուղղակի աշխատատեղերի մասին է, իսկ աննուղակին՝ 4-5 անգամ ավելի շատ: Այստեղ կարևոր է նշել, որ ոլորտում արտադրողականությունը ամենաբարձրն է Հայաստանում, նույնիսկ գերազանցում է IT ոլորտը. 1 աշխատողի մասով 50 մլն դրամ է կազում արտադրողականությունը:

Միջնաժամկետ զարգացման հնարավորություն դիտարկում ենք Ամուլսարի բացումը և երկրորդը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի արդյունահանման ծավալների արդյունահանումը՝ 22 մլնից 40 մլն, որը միջնաժամկետ զարգացման հնարավորության դեպքում կարող է տնտեսկան աճ և հարկային մուտքեր ապահովել:

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը նաև կարևոր ազդեցություն ունի տարբեր ոլորտների վրա: Մեծ ազդեցություն է թողնում այդ թվում մարդկանց կենսամակարդակի եկամուտների վրա: Հանքարդյունաբերական շրջաններում մարդկանց աղքատության մակարդակը 2-3 անգամ ավելի ցածր է, քան մյուս տարածաշրջաններում, որը վկայում է, որ հանքարդյունաբերության ոլորտը սոցիալական նշանակության խնդիրներ է լուծում:

Մենք աշխատում ենք, գործում ենք ապագա սերունդների համար»,-ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031