Թուրքիայից COP17-ին նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի մասնակցությանը Հայաստանում առաջիկայում անցկացվող միջոցառմանը՝ Փաշինյանը տեղեկացրեց. «Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահին դեռևս հաստատում [չկա]: Գոնե ինձ նման տեղեկատվություն չի հասել»:






































