Skip to main content

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

«ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնի տարածքում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, «ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, գործընկերներ պետական գերատեսչություններից և միջազգային կառույցներից։

ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի դրոշի բարձրացումը խորհրդանշում է համաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր հանգրվանը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես հյուրընկալող երկրի, և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։

Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։Հ

ամաժողովի ընթացքում «Մերիդիան» էքսպո կենտրոնի Կապույտ գոտում կգործեն ՄԱԿ-ի համաժողովների կազմակերպման համար սահմանված համապատասխան ընթացակարգերն ու անվտանգության կանոնները։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031