Skip to main content

Մի կողմ դնենք, որ այդ պայմանագրում խաղաղության երաշխիք չկա. իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է. Տիգրան Աբրահամյան

Մի կողմ դնենք, որ այդ պայմանագրում խաղաղության երաշխիք չկա. իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբահամյանը։

«Գործող կառավարիչն ասում է՝ ամեն ինչ մի կողմ դնենք, կենտրոնանանք խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ:

Մի կողմ դնենք, որ այդ պայմանագրում խաղաղության երաշխիք չկա, բայց մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր կա:

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է: Եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում:

Իսկ երբ ասում է՝ «արեք, կենտրոնանանք», ինչու ՀՀ-ից է՞ կախված դրա ստորագրումը, իհարկե, ոչ: Անընդհատ նոր պահանջներ և անորոշ հեռանկար»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031