Skip to main content

Մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել. փող եք ուտում, թալանում եք. Պեդրո Զարոկյան

Ձեզ համար ոնց որ սովորություն է դարձել քաղաքի բոլոր խնդիրները մի կողմ դրած՝ տոներ, տոներ, տոներ: Այս մասին ասել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի ծննդյան 2808-ամյակի շրջանակում անցկացված միջոցառումներին:

«Տոնակատարությունն առաջ մեկ օր էր, Ավինյանը ոնց որ մտածեց՝ մեկ օրը բավական չէ, եկեք երկու օր անենք: 800-900 մլն դրամ մենակ դրա վրա եք ծախսել, DJ-ների վրա մեծ մասը:

Լավ եք արել, որովհետև մենակ պարել գիտեք, քաղաքը չեք կարողանում ղեկավարել, սաղ փոսերի մեջ, մարզադպրոցները՝ քանդված:

Դուք փող եք ուտում, թալանում եք»,-նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031