«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներին:
Հանդիպումն անցկացվում է պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այն փակ է լրատվամիջոցների համար, սակայն ուղիղ հեռարձակմամբ հասանելի է դարձել խմբակցության պաշտոնական էջում:
Ինչպես հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, քննարկման ավարտից հետո խմբակցության անդամները պատասխանելու են են ԶԼՄ-ների հարցերին:






































