Skip to main content

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան էներգետիկ հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։

Այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social-ի իր էջում։

«Անհապաղ ուժի մեջ է մտնում էներգետիկ հրադադար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Երկու կողմերն էլ համաձայնել են: Մի՛ խախտեք այն»,- նշված է ԱՄՆ նախագահի գրառման մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն Ուկրաինային կոչ էր արել չհարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ Ուկրաինան կգնա այդ քայլին միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանն էլ հարվածներ չի հասցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031