Թուրքիայում՝ Ախիսարի մայրուղու մուտքի մոտ, Բուրսա-Իզմիր ուղղությամբ ընթացող զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարի։
Վթարի հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 27-ը՝ վիրավորվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի վայր են մեկնել փրկարարական և բժշկական խմբերը, իրականացվել են փրկարարական աշխատանքներ։






































