Skip to main content

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում տեղի չի ունեցել։

«Արմենպրես»-ին այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։«Նման ձևաչափով հանդիպում իրականում տեղի չի ունեցել»,-ասաց նա։

Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են ունեցել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031