Skip to main content

Սիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավnրը Սիսիանի հիվանդանոցից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 45-ամյա Ալիկ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 29-ամյա Վուրգ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Ալիկ Հ․-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արևիկ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, որտեղից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031