Skip to main content

Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում են

Երևան-Սևան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 8 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է։ Նրանք անհրաժեշտ բուժօգնությունը ստացել են և այժմ դուրսգրման փուլում են։

Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է, անհրաժեշտ բուժօգնությունը ստացել են, բոլորը դուրսգրման փուլում են»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է։

Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով կա 8 տուժած, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031