Skip to main content

ԱՄՆ-ը թույլ չի տա Սան Դիեգոյի և Լոս Անջելեսի nչնչացումը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև hակամարտության պատճառով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ իր վարչակազմը թույլ չի տա Սան Դիեգոյի և Լոս Անջելեսի ոչնչացումը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության պատճառով:

«Ես վերջերս արդեն ասել եմ. թող Իրանը հրթիռային հարված հասցնի Սան Դիեգոյին կամ Լոս Անջելեսին: Թող հարվածեն: Դուք մղձավանջ ե՞ք ուզում: Խնդիրնե՞ր եք ուզում: Թող հարվածեն Սան Դիեգոյին, Լոս Անջելեսին: Բայց մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, մենք պաշտպանում ենք մեր քաղաքները, մենք պաշտպանում ենք մեր երկիրը», — ասել է նա՝ Տեխասում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։

Հիշեցնենք, որ Թրամփն արդեն երկուշաբթի օրը հայտարարել էր այդ երկու քաղաքների ոչնչացման հնարավորության մասին: Ընդ որում՝ նա չէր պարզաբանել իր խոսքերը։ Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվ Մինը հետագայում հայտարարել էր, որ Թրամփը նկատի ուներ ամերիկյան քաղաքների վրա կախված պոտենցիալ սպառնալիքը, եթե ԱՄՆ-ը ռազմական գործողություններ չսկսեր Իրանի դեմ՝ վերջինիս միջուկային ծրագրի պատճառով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031