«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նույն օրերին ժամը 10:00-20:00-ն փակ կլինի նաև Թումանյան- Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը:





































