Skip to main content

Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին՝ ներկայացնելով երկրում միգրացիոն իրավիճակն ու ոլորտի վերջին փոփոխությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Նիստին մասնակցել են ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը և ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը։
Իրինա Դավթյանը ներկայացրել է միգրացիայի ոլորտում ազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերջին փոփոխությունները։ Անդրադառնալով միգրացիոն հոսքերի վերահսկման Հայաստանի փորձին՝ նա խոսել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ կենսաչափական և տեսահսկման համակարգերի կիրառման, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելման միջոցառումների մասին։
Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները։ Ստորագրվել են խորհրդի համապատասխան որոշումները։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031