Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4703 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 159 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 101 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 73, չամրակապված վարելու՝ 365, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 34, վարելու ընթացքում ծխելու՝ 678, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 250, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 790 և 1598 այլ իրավախախտում։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 81-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 98 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15071 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 224 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 300 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 414 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 3157, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 184, վարելու ընթացքում ծխելու՝ 855, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 780, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 284, արագության գերազանցման՝ 2310 և 5179 այլ իրավախախտում։ 163 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 725-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 402-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 133-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 10 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 21 անձ։





































