Skip to main content

«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետ

Կատալոնական «Բարսելոնան» ակտիվ աշխատանքներ է տանում միանգամից մի քանի ֆուտբոլիստի թիմում պահպանելու ուղղությամբ: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնները» մտադիր են երկարաժամկետ համագործակցություն ապահովել երեք խաղացողի՝ պաշտպան Չավի Էսպարտի, կիսապաշտպան Մարկ Բեռնալի և հարձակվող Ռաֆինյա Դիասի հետ: Նշվում է, որ վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել նոր համաձայնագրեր կնքել կատալոնական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» տպավորիչ մեկնարկ է գրանցել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը յոթ անընդմեջ հաղթանակ է տոնել՝ դառնալով 31 գոլի հեղինակ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031