Skip to main content

ԱՄՆ-ն վերջին երկու ամսվա ընթացքում ոչնչացրել է Իրանի շրջափակումը խախտած 13 նավ

ԱՄՆ զինված ուժերը վերջին 12 շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 13 առևտրային նավ, որոնք, խախտելով Իրանի շրջափակումը, ուղևորվում էին դեպի նրա նավահանգիստներ կամ դուրս էին գալիս այնտեղից, հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում (CENTCOM)։

«Վերջին 12 շաբաթվա ընթացքում CENTCOM-ի ուժերը ոչնչացրել են 13 առևտրային նավ, որոնք խախտում էին շրջափակման ռեժիմը կամ ներառված էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազմամիլիարդանոց ստվերային ցանցում», — ասվում է հաղորդագրության մեջ։

Հրամանատարությունն ընդգծել է, որ CENTCOM-ի ուժերը ապահովում են Իրանի նկատմամբ ամերիկյան ծովային շրջափակման խիստ պահպանումը։ Դրա վերսկսումից ի վեր՝ հուլիսի 14-ին ԱՄՆ գլխավոր հրամանատարի հրամանով, ընդհանուր առմամբ կալանավորվել է 130 առևտրային նավ, որոնք փորձել են մտնել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից, շարքից հանվել է երեք նավ, որոնք հրաժարվել են ենթարկվել ամերիկյան պահանջներին, և ավելի քան 70 առևտրային նավի, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում, թույլատրվել է անցնել շրջափակման գոտով։

CENTCOM-ում նավաստիներին խորհուրդ են տվել հետևել ծովագնացների համար նախատեսված ծանուցումներին և ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ կապ հաստատել VHF ռադիոկապի 16-րդ ալիքով՝ Օմանի ծոցում և Հորմուզի նեղուցի մատույցներում գտնվելու դեպքում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031