ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան դիվանագիտական առաքելության ընթացքում։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։





































