Skip to main content

Մ-20․ Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում

Հայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Տաշքենդում անցկացվող Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում։

«Միշա Ջորկաեֆի թիմը 3 հանդիպում անցկացրեց։ Առաջին խաղում մեր ընտրանին 1:5 հաշվով զիջեց Ուզբեկստանի հասակակիցներին։ Հայաստանի միակ գոլը խփեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արթուր Մանուկյանը։

Ռուսաստանի Մ-19 հավաքականի դեմ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին մերոնք՝ 5:3։

Սաուդյան Արաբիայի Մ-20 հավաքականի դեմ եզրափակիչ խաղում նույնպես հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, սակայն այս անգամ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էր մրցակիցը՝ 5:4»,- ասվում է ՀՖՖ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031