Skip to main content

Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ երբեք չի ասել, որ անհետ կորած անձանց թեմայով պետք չէ հրապարակային խոսել։

«Եթե ես նման բան ասել եմ, ասել եմ անազատության մեջ գտնվող անձանց մասին, բայց ասել եմ, որ կառավարությունը չի կարող անընդհատ խոսել իր կատարած աշխատանքների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փաշինյանն ասաց, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն անհետ կորածներ, հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել գտնվելու վայրը։

«Մենք պատրաստ ենք համագործակցության, այլ բան, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով»,- նշեց նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30