Skip to main content

Հայաստանում 46 դպրոցի շինարարությունն ավարտելու համար շուրջ 24 միլիարդ դրամ է հատկացվել

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրով» 46 դպրոցի շինարարությունն ավարտին հասցնելու համար 2026-2027 թվականներին կհատկացվի շուրջ 24 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Գումարի հատկացումը պայմանավորված է նրանով, որ վարկային ծրագրերով նախատեսված մնացորդային միջոցները բավարար չեն շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար։ Միևնույն ժամանակ, վարկային համաձայնագրով սահմանված է, որ հավելյալ ցանկացած ծախս պետք է փոխհատուցվի Հայաստանի պետական բյուջեի հաշվին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031