Skip to main content

Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում Կասպիական գագաթնաժողովից հետո փակ հանդիպում են անցկացրել։ Հանդիպման մասին գրում է «Коммерсант»-ը։

«Հանդիպումը մինչ այդ չէր ազդարարվել։ Այն տևել է մոտ 15 րոպե։ Հանդիպման անցկացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով նիստի փակ հատվածի ընթացքում նա այդ հարցով առանձին զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպիական գագաթնաժողովին, սակայն դրա ավարտին սպասել է՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։

Վլադիմիր Պուտինի՝ Թուրքմենստան մեկնելուց առաջ Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում չի նախատեսվում։ Սակայն Ռուսաստանի նախագահի օգնականը չէր բացառել նրանց շփումները միջոցառման ընթացքում»,- գրում է պարբերականը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031