Skip to main content

Վարդաձորում աշակերտուհուն հшրվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին տնային կալանքի տակ է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,– նշել է Ավդալյանը:

Տնային կալանքը կիրառվել է 2 ամիս ժամկետով։

Հիշեցնենք,որ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031