ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող ապօրինի շինությունների քանդման գործընթացին ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ակտիվությանը:
«Փեսան Մանուկյան Մեսրոպի (Հայաստան խմբակցություն) նման կլինի։ Տեսա՞ք՝ աներոջ քանդման ենթակա բենզալցակայանի համար ինչ կռիվ տվեց»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ մամուլում գրվել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը գտնվում է Շինարարներ փողոցում, որտեղ կրպակներ են ապամոնտաժվում:






































